ԱՅԺՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՆՈՒՄՆԵՐ...

ՍՏԱՑԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

VISA ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՇՎԻԴ

ՕԳՏՎԻՐ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

ՇԱՀԱՎԵՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

ՏԵՂԵԿԱՑԵ՛Ք ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝
ՆԱԽՔԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՅՑԵԼԵԼԸ

ՕՆԼԱՅՆ ՀԱՐՑՈՒՄ

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ՀԵՏ

ՇոփԻնի հերթական անակնկալի շնորհիվ այսուհետ կկարողանաք կատարել օնլայն գնումներ՝ առանց մտածելու գումարի առկայության եւ խնայողությունների մասին։ ՇոփԻնը Կոնվերս բանկի հետ համատեղ ներկայացնում է հարմարավետ պայմաններով վարկային գծի տրամադրում քո VISA Վիրտուալ հաշվին։
Բացի այդ, 2017թ. ՇոփԻնի ծառայություններից օգտված բոլոր հաճախորդներին Կոնվերս բանկը առաջարկում է Visa Gold եւ Visa Classic դեբետային քարտեր, որոնց սպասարկման վճարը գործողության ողջ ընթացքում կզեղչվի 50%-ով։

  • Վարկային գծի պայմաններ
    Առաջարկում ենք 100 000 - 1 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկային սահմանաչափով Visa Virtual հաշիվներ հետևյալ պայմաններով.
    • Visa Virtual հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ; ԱՄՆ դոլար; Եվրո,
    • Visa Virtual հաշվի սպասարկման միանվագ վճար՝ 1,000 ՀՀ դրամ,
    • Վարկային սահմանաչափի տոկոսադրույք օգտագործված մասի համար՝ ՀՀ դրամ 20%; ԱՄՆ դոլար և Եվրո 15%,
    • Վարկային սահմանաչափի չօգտագործված մասի տոկոսադրույք՝ 0%,
    • Վիրտուալ հաշվի ժամկետ՝ 24 ամիս,
    • Սահմանաչափի տրամադրման ժամկետ՝ 18-24 ամիս,
    • Սահմանաչափի տրամադրման նպատակ՝ Հայփոստի SHOPIN ծառայությունից օգտվել (ապրանքներ ձեռք բերելու և գնված ապրանքի Հայփոստի կողմից առաքման ծառայության վճար),
    • Վարկային սահմանաչափի տեսակը՝ չվերականգնվող,
    • Սահմանաչափի օգտագործման ժամանակահատված՝ բացումից հետո 2-ամսյա ժամկետում,
    • Վարկային սահմանաչափի այլ պայմանները՝ համաձայն Կոնվերս բանկի Ապառիկ ֆինանսավորման կարգով վարկային քարտի համար սահմանված պայմանների,
    • Visa Virtual հաշվով գործարքների օրական առավելագույն սահմանաչափ՝ 500,000 ՀՀ դրամ; 1,000 ԱՄՆ դոլար; 1,000 եվրո,
    • Visa Virtual հաշվի սպասարկման հետ կապված այլ պայմանները՝ համաձայն Կոնվերս բանկի Սակագների և դրույքների:
  • Պահանջվող փաստաթղթերը և VISA Վիրտուալ վարկային քարտեր տրամադրող բանկի գրասենյակները

    Վարկային գծի տրամադրման նպատակով հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր կամ ID քարտ (փաստաթղթերի բնօրինակը ներկայացնելը հադիսանում է պարտադիր պայման):

    ՇոփԻնի հաճախորդներին VISA Վիրտուալ վարկային քարտերը տրամադրվում են Կոնվերս բանկի Գլխամասային գրասենյակում և հետեւյալ մասնաճյուղերում՝
    «Կենտրոնական»,
    «Կիլիկիա»,
    «Արարատյան»,
    «Զեյթուն»,
    «Մոսկովյան»,
    «Սայաթ-Նովա»,
    «Դավթաշեն»,
    «Էրեբունի»,
    «Նոր Նորք»,
    «Ավան» :