ԱՌԱՔՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

ShopIn-ի միջոցով առաքված փոստային առաքանիները պետք է համապատասխանեն ShopIn-ի և Հայփոստի կայքերում ներկայացված առավելագույն քաշի, թույլատրված պարունակության և առավելագույն ու նվազագույն չափսերի պահանջներին:

Վտանգավոր կամ արգելված համարվող առաքանիները չեն կարող ԱՄՆ-ից ուղարկվել Հայաստան ShopIn-ի միջոցով: Երկու երկրի մաքսային վերահսկողության ծառայություննեը խիստ միջոցներ են կիրառում մաքսատնով անցնող ամեն մի փաթեթի ստուգման համար:

Վտանգավոր կամ արգելված առաքանիների օրինակներ

  • Հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, oդաճնշիչ զենք, ռազմամթերք, uառը զենք, էլեկտրաշոկային uարքեր և կայծահաններ, ինչպեu նաև զենքի և հրազենի հիմնական մաuեր,
  • Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,
  • Թունավոր կենդանիներ և բույuեր,
  • Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի և դրա մաuնաճյուղերի կողմից ուղարկվողների),
  • Շուտ փչացող uննդամթերք,
  • Առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաu հաuցնել փոuտային կապի աշխատողներին, աղտոտել փոuտային կապի մյուu առաքանիներն ու փոuտային կապի uարքավորումները:
Ավելին իմանալու համար գնելուց առաջ ստուգե՛ք Հայփոստի կայքի Արգելված իրեր բաժինը:

Ի՞նչ տեղի կունենա վտանգավոր և արգելված առարկաների հետ

Եթե Դուք պատվիրեք այնպիսի ապրանք, որը ներառված է վտանգավոր կամ արգելված առարկաների ցանկում, որոնք չեն կարող Ամերիկայի Միացյալ Նահանգներից օրինական ճանապարհով արտահանվել Հայաստան, ՇոփԻնը կարող է չվերադարձնել ապրանքը ԱՄՆ-ի վաճառողին կամ առաքել այն ուրիշ հասցեով: Խնդրում ենք հիշել նաև, որ առաքանին ենթակա է չափման մաքսային օրենսդրության կատարող մարմնի կողմից, որը հետագայում կարող է ստուգել այն:

Մաքսային մարմնի կողմից ստուգումն իրականացնելու հետո Ձեզ կառաջարկվեն հետևյալ տարբերակները.
կազմակերպել առաքանու վերադարձը ԱՄՆ-ում վաճառողին կամ հանձնարարել մեզ ոչնչացնել ապրանքը:

Քաշի և չափսի սահմանափակումներ օդային առաքման դեպքում

ՇոփԻնի միջոցով օդային ճանապարհով ուղարկվող առաքանիները չպետք է գերազանցեն հետևյալ առավելագույն տվյալները.

  • Առավելագույն քաշը՝ 150 կգ,
  • Առավելագույն երկարությունը՝ 142.2 սմ,
  • Առավելագույն լայնությունը՝ 139.7 սմ,
  • Առավելագույն բարձրությունը՝ 101.6 սմ,
  • Առավելագույն ծավալը՝ 1.99 խորանարդ մետր:

Եթե ծանրոցը գերազանցում է նշված սահմանափակումները, այն կառաքվի ծովով առանց քաշի սահմանափակման:

Եթե ծանրոցը գերազանցի նշված սահմանափակումները, մենք Ձեզ կծանուցենք և կառաջարկենք կա՛մ ապրանք(ներ)ը Ձեր հաշվին վերադարձնել ԱՄՆ-ի վաճառողին, կա՛մ ոչնչացնել ապրանքը (հավելյալ գումար կարող է գանձվել):