ԱՌԱՔՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ՇոփԻնի միջոցով առաքված փոստային առաքանիները պետք է համապատասխանեն ՇոփԻնի և Հայփոստի կայքերում ներկայացված առավելագույն քաշի, թույլատրված պարունակության և առավելագույն ու նվազագույն չափսերի պահանջներին:
Վտանգավոր կամ արգելված համարվող առաքանիները չեն կարող Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղարկվել Հայաստան ՇոփԻնի միջոցով: Երկու երկրի մաքսային վերահսկողության ծառայություննեը խիստ միջոցներ են կիրառում մաքսատնով անցնող ամեն մի փաթեթի ստուգման համար:
Վտանգավոր կամ արգելված առաքանիների օրինակներ՝
հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, oդաճնշիչ զենք, ռազմամթերք, uառը զենք, էլեկտրաշոկային uարքեր և կայծահաններ, ինչպեu նաև զենքի և հրազենի հիմնական մաuեր,
թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր,
թունավոր կենդանիներ և բույuեր,
Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի և դրա մաuնաճյուղերի կողմից ուղարկվողների),
շուտ փչացող uննդամթերք,
առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաu հաuցնել փոuտային կապի աշխատողներին, աղտոտել փոuտային կապի մյուu առաքանիներն ու փոuտային կապի uարքավորումները:
Ավելին իմանալու համար գնելուց առաջ ստուգե՛ք Հայփոստի կայքի Արգելված իրեր բաժինը:

Ի՞նչ տեղի կունենա վտանգավոր և արգելված առարկաների հետ
Եթե Դուք պատվիրեք այնպիսի ապրանք, որը ներառված է վտանգավոր կամ արգելված առարկաների ցանկում, որոնք չեն կարող Ամերիկայի Միացյալ Նահանգներից օրինական ճանապարհով արտահանվել Հայաստան, ՇոփԻնը կարող է չվերադարձնել ապրանքը ԱՄՆ-ի վաճառողին կամ առաքել այն ուրիշ հասցեով: Խնդրում ենք հիշել նաև, որ առաքանին ենթակա է չափման մաքսային օրենսդրության կատարող մարմնի կողմից, որը հետագայում կարող է ստուգել այն:
Մաքսային մարմնի կողմից ստուգումն իրականացնելու հետո Ձեզ կառաջարկվեն հետևյալ տարբերակները.
կազմակերպել առաքանու վերադարձը ԱՄՆ-ում վաճառողին կամ հանձնարարել մեզ ոչնչացնել ապրանքը:
Քաշի և չափսի սահմանափակումներ օդային առաքման դեպքում
ՇոփԻնի միջոցով օդային ճանապարհով ուղարկվող առաքանիները չպետք է գերազանցեն հետևյալ առավելագույն տվյալները.
- Առավելագույն քաշը՝ 150 կգ,
- Առավելագույն երկարությունը՝ 142.2 սմ,
- Առավելագույն լայնությունը՝ 139.7 սմ,
- Առավելագույն բարձրությունը՝ 101.6 սմ,
- Առավելագույն ծավալը՝ 1.99 խորանարդ մետր:
Եթե ծանրոցը գերազանցում է նշված սահմանափակումները, այն կառաքվի ծովով առանց քաշի սահմանափակման:
Եթե ծանրոցը գերազանցի նշված սահմանափակումները, մենք Ձեզ կծանուցենք և կառաջարկենք կա՛մ ապրանք(ներ)ը Ձեր հաշվին վերադարձնել ԱՄՆ-ի վաճառողին, կա՛մ ոչնչացնել ապրանքը (հավելյալ գումար կարող է գանձվել):