FAQ

Մեր թիմը մշակել է Ձեզ հետաքրքրող հնարավոր հարցերը և դրանց պատասխանները

Գրանցում

  • Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել իմ անհատական հասցեն ԱՄՆ-ում

    Դուք պետք է ընդամենը բացեք ShopIn անվճար հաշիվ։ Ձեր էջում «Իմ առաքման հասցեն» բաժնում կարող եք տեսնել յուրաքանչյուր առաքման եղանակին համապատասխան առաքման հասցեն

  • Ինչու՞ չեմ կարողանում մուտք գործել իմ էջ

    Ստուգեք' արդյոք ստեղնաշարը մեծատառ է տպում, թե փոքրատառ: Ստուգեք ինտերնետ կապը: Եթե ամեն դեպքում չի ստացվում մուտք գործել Ձեր էջ, դիմեք մեր մասնագետներին' զանգահարելով 010 514 515:

Գնումներ

  • Ինչպե՞ս կարող եմ ապրանք պատվիրել ամերիկյան վաճառակետերից, որոնք հայկական կրեդիտային և դեբետային քարտերով վճարում չեն ընդունում

    Պետք է նախապես ճշտել՝ արդյոք նրանք կարող են ShopIn-ի ձեր հասցեն ավելացնել Ձեր հաշվին՝ իբրև երկրորդային վճարային հասցե։ Կարող եք օգտվել նաև մեր «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից։

  • Վաճառողի կայքում ո՞ր հասցեն պետք է լրացնեմ որպես իմ առաքման հասցե

    Դուք պետք է մուտքագրեք ԱՄՆ-ում ShopIn-ի Ձեր հասցեն։ Հեռախոսահամարի դեպքում մուտքագրեք Ձեր ShopIn-ի հասցեում տրամադրված համարը (1 818 - 732 - 7678):

  • Ի՞նչ արժույթ է կիրառվում ShopIn-ին վճարելիս

    Մեր կայքի գործարքները իրականացվում են ՀՀ դրամով: այս հղումով

  • Կարո՞ղ եմ արդյոք փոխել առաքման եղանակը

    Եթե ցանկանում եք օգտվել ծովային առաքման եղանակից, ապա խնդրում ենք տեղեկացնել մեզ նախապես: Հեռ․՝ +374 (10) 514 515, Էլ․հասցե՝ [email protected]

  • Օնլայն խանութը իմ քարտով վճարում չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ

    Մենք մշակել ենք «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը, որի դեպքում Ձեր տրամադրած տվյալներով մենք իրականացնում ենք գնումը մեր միջազգային քարտերով:

Ծառայություններ

  • Կարո՞ղ եմ հրաժարվել առաքման գումարը վճարելուց և հանձնարարել ապրանքը վերադարձնել վաճառողին։ Արդյո՞ք վերադարձի համար գանձվում է հավելավճար

    Այո՛, կարող եք։ Այս դեպքում Դուք պատասխանատու եք լինելու վերադարձի հետ կապված բոլոր ծախսերի համար:

  • Ի՞նչ պետք է անեմ, եթե վաճառողի կայքն ինձ չի տեղեկացրել ապրանքի իրական չափսը

    Մեր ամերիկյան գրասենյակում Ձեր պատվերը ստանալուն պես մենք կչափենք այն և կծանուցենք ծանրոցի իրական և ծավալային քաշերը։

  • Արդյո՞ք մաքսային գործընթացները կիրառվում են ծովով առաքման դեպքում

    Մաքսային գործընթացները կիրառվում են առաքման բոլոր եղանակների վրա:

  • Արդյո՞ք կարող եմ գնումներ կատարել տարբեր երկրներից

    Գնումներ կարող եք կատարել այն առցանց խանութներից, որոնք առաքում են պատվերը Ձեզ տրամադրված ԱՄՆ հասցեներին։