ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս կայքի գաղտնիության քաղաքականությունը սահմանված է սույն փաստաթղթով, ինչպես նաև Դրույթներով և պայմաններով:
Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է ShopIn ծառայություններից օգտվելիս Ձեր տրամադրած ցանկացած տեղեկության ShopIn-ի կողմից օգտագործման և պաշտպանման կարգը:ShopIn-ը ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը:
Այս կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության համաձայն կարգով:ShopIn-ը կարող է երբեմն փոփոխել սույն քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը: Պետք է ժամանակ առ ժամանակ այցելել այս էջը՝ ստուգելով՝ արդյոք փոփոխությունները գոհացնում են Ձեզ: Սույն քաղաքականությունն ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 1-ից:
Հավաքվող տեղեկությունները
Մենք կարող ենք հավաքել հետևյալ տեղեկությունները՝
- անուն, աշխատանքի բնույթ
- անձնագիր, նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
- կոնտակտային տվյալներ, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեն,
- ընդհանուր տվյալներ, օրինակ՝ նախասիրություններ, հետաքրքրություններ
- փոստային հասցե, փոստային դասիչ,
- հաճախորդների հարցումների և/կամ առաջարկների համար կարևոր այլ տեղեկություններ:
Ինչպես են օգտագործվում հավաքված տեղեկությունները
Նշված տեղեկությունները պահանջվում են Ձեր կարիքները հասկանալու և Ձեզ մատուցվող ծառայության լավագույն որակն ապահովելու համար, ինչպես նաև հետևյալ մասնավոր պատճառներով.
- Ներքին գրանցումների վարում.
- Տեղեկությունները կարող են օգտագործվել մեր պրոդուկտներն ու ծառայությունները բարելավելու նպատակով.
- Մենք կարող ենք պարբերաբար նոր պրոդուկտների, հատուկ առաջարկների և մեր կարծիքով Ձեզ հետաքրքրող այլ տեղեկությունների մասին տեղեկատվական նամակներ ուղարկել Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին.
- Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք Ձեր տվյալներն օգտագործել նաև շուկայական հետազոտությունների նպատակով էլեկտրոնային փոստի, հեռախոսի, ֆաքսի կամ փոստի միջոցով Ձեզ հետ կապ հաստատելու համար.
- Ձեր տեղեկությունները կարող են օգտագործվել կայքը Ձեր հետաքրքրություններին համապատասխան կարգավորելու նպատակով.
- Մենք կարող ենք տրամադրել Ձեր տեղեկությունները երրորդ կողմ հանդիսացող մեր գործընկերներին՝ մարքեթինգային կամ գովազդային նպատակներով.
- Ձեր տեղեկությունները երբեք չեն վաճառվի:
Անվտանգություն
Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր տեղեկությունների անվտանգությունը: Դրա չթույլատրված հասանելիությունը կամ տարածումը բացառելու նպատակով մենք համադրել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և մեթոդական ընթացակարգերը՝ առցանց հավաքած տեղեկությունները երաշխավորելու և անվտանգ դարձնելու համար:
Տեղեկանիշերի կիրառությունը
Տեղեկանիշը փոքր ֆայլ է, որը պահանջում է Ձեր թույլտվությունը՝ համակարգչի կոշտ սկավառակում պահպանվելու համար: Ձեր համաձայնությունը ստանալուն պես ֆայլը պահպանվում է, և տեղեկանիշն օգնում է վերլուծելու կայքի անցուդարձը կամ Ձեզ տեղյակ է պահում որոշակի կայք այցելելու մասին: Տեղեկանիշերը կայքերի հավելվածներին թույլ են տալիս անհատական պատասխաններ տրամադրել: Ձեր հետաքրքրությունների մասին տեղեկություններ հավաքելով՝ կայքի հավելվածը կարող է համապատասխանեցնել իր գործառնությունները Ձեր կարիքներին, նախընտրություններին և դժգոհություններին:
Մենք կայքի անցուդարձի գրանցման տեղեկանիշեր ենք օգտագործում, որպեսզի պարզենք, թե որ էջերն են գործածվել: Դրա օգնությամբ կվերլուծվեն կայքում անցուդարձի տվյալները, և կայքը կբարելավվի՝ հարմարեցվելով հաճախորդների կարիքներին: Մենք այս տեղեկատվությունը կօգտագործենք միայն վիճակագրական նպատակներով, որից հետո տվյալները կհեռացվեն համակարգից:
Միևնույն ժամանակ տեղեկանիշերը մեզ թույլ են տալիս Ձեզ ավելի լավ կայք առաջարկել՝ հնարավորություն տալով հետևելու, թե Դուք որ էջերն եք օգտակար համարում կամ ոչ: Տեղեկանիշը մեզ ոչ մի կերպ հասանելի չի դարձնում Ձեր համակարգիչը կամ Ձեր մասին որևէ այլ տեղեկություն՝ բացի նրանցից, որոնք Դուք որոշել եք հայտնել մեզ:
Դուք կարող եք ընտրել՝ ընդունել տեղեկանիշերը, թե մերժել: Կայքային բրաուզերների մեծ մասն ավտոմատ կերպով ընդունում է տեղեկանիշերը, բայց սովորաբար Դուք հնարավորություն կունենաք փոփոխելու Ձեր բրաուզերի կարգավորումները՝ ցանկության դեպքում տեղեկանիշերը մերժելու համար: Այդ դեպքում Դուք կարող եք լիարժեք չօգտվել կայքի բոլոր հնարավորություններից:
Ուրիշ կայքերի հղումներ
Մեր կայքը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ Ձեզ հետաքրքրող այլ կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով մեր կայքից Ձեր հեռանալուց հետո խնդրում ենք նկատի առնել, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքի նկատմամբ: Հետևաբար մենք չենք կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերում, և այդ կայքերը չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ: Դուք պետք է ուշադիր լինեք և ծանոթանաք համապատասխան կայքում կիրառվող գաղտնիության պայմաններին:
Ձեր անձնական տվյալների վերահսկումը
Դուք կարող եք որոշել սահմանափակել Ձեր անձնական տվյալների հավաքումը կամ օգտագործումը հետևյալ եղանակներով.
- Ամեն անգամ, երբ մեր կայքում որևէ ձևաթուղթ լրացնելու անհրաժեշտություն է լինում, խնդրում ենք նշել համապատասխան վանդակը, եթե Դուք չեք ուզում, որ ինֆորմացիան օգտագործվի որևէ մեկի կողմից ուղիղ մարքեթինգի նպատակներով.
- Եթե Դուք նախապես տվել եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական ինֆորմացիան ուղիղ մարքեթինգի նպատակներով օգտագործելու համար, Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր որոշումը՝ այդ մասին տեղեկացնելով մեզ Ձեր անհատական հաշվի միջոցով:
Մենք երրորդ անձանց չենք վաճառելու, չենք տարածելու կամ փոխանցելու Ձեր անձնական ինֆորմացիան՝ բացառությամբ Ձեր թույլտվությունը ստանալու կամ Օրենքով պահանջվող դեպքերի: Մենք կարող ենք Ձեր անձնական ինֆորմացիան օգտագործել մեր կարծիքով Ձեզ հետաքրքրող երրորդ անձանց մասին գովազդային տեղեկություններ ուղարկելու համար, եթե Դուք դրանք ստանալու ցանկություն հայտնեք:
Դուք կարող եք դիմել՝ անձնական ինֆորմացիայի տվյալները ստանալու համար, որոնք մենք պահպանում ենք 1998 թվականի Տվյալների պաշտպանության ակտով սահմանված կարգով: Այս ծառայության համար փոքր գումար կգանձվի: Պահպանվող ինֆորմացիայի պատճենը ցանկանալու դեպքում խնդրում ենք դիմել մեզ:
Եթե Ձեր կարծիքով մեզ մոտ Ձեր մասին պահվող որևէ տվյալ սխալ է կամ թերի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում մեզ տեղյակ պահել՝ նամակ ուղարկելով վերոնշյալ էլեկտրոնային հասցեին: Մենք պատշաճ կերպով կշտկենք ցանկացած սխալ տվյալ: