ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ
Ունենալով ShopIn-ի անվճար ամերիկյան հասցե՝ Դուք կարող եք գնումներ կատարել Ամերիկայի հազարավոր առցանց խանութներից: Վայելեք բարձրորակ ապրանքների, այդ թվում՝ կենցաղային տեխնիկայի, կոշիկների, հագուստի, սպորտային պարագաների և բազում այլ ապրանքների շահավետ գնումները: Ստորև ներկայացնում ենք որոշ օգտակար տեղեկություններ՝ առցանց գնումներն ապահով դարձնելու համար:
ԳՆԵՔ ՎՍՏԱՀԵԼԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻՑ
Գնեք ամերիկյան միայն այն կայքերից, որոնց ծանոթ եք: Ստուգեք դրանք՝ համոզվելու համար, որ կայքն արժանահավատ է և վստահելի: Կարդացեք հաճախորդների կարծիքները և կայքի հետ կապված հաճախորդների քննարկումների էջերը: Խնդրում ենք հիշել, որ ShopIn-ը չի երաշխավորում Ձեր գնման իսկությունը կամ որակը:


ԳՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՄԵՄԱՏԵՔ ԳՆԵՐԸ
Օգտագործեք ապրանքներ գտնելու և գները համեմատելու կայքեր, ինչպիսիք են bizrate.com, mysimon.com կամ froogle.com։ Համեմատեք գները և գտեք Ձեզ ամենահարմար առաջարկը:
ՍՏՈՒԳԵՔ՝ ԱՐԴՅՈՔ ՎԱՃԱՌՈՂԸ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Ապահովության համար միշտ ստուգեք՝ ինչ քաղաքականություն և գործընթաց է նախատեսում վաճառողը սխալ կամ վնասված ապրանքների համար: Սա հատկապես վերաբերում է այն էլեկտրոնային ապրանքներին, որոնց արտաքին տեսքը ոչ մի թերություն չի մատնում: Որոշ վաճառողներ որոշակի ժամանակահատվածից հետո այլևս չեն փոխհատուցում:


ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ձեր իսկ ապահովությունից ելնելով՝ անձնական տվյալները (կրեդիտային քարտի համարը, գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները) մուտքագրեք Google Chrome բրաուզերի դեպքում՝ Incognito, իսկ Safari-ի դեպքում Private ռեժիմներում։ Համոզվեք, որ աղբյուրն ապահով է և պաշտպանված: Կասկածների դեպքում կարդացեք գաղտնիության քաղաքականությունը:
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՔԱՂՎԱԾՔԸ
Վճարելուց առաջ ուշադիր ստուգեք վերջնական հաշիվ-ապրանքագիրը: Պարբերաբար ստուգեք նաև Ձեր հաշվի քաղվածքները՝ համոզվելու համար, որ կրեդիտային քարտից պահվել է ճիշտ գումարը: Որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իսկույն տեղեկացրեք Ձեր կրեդիտային քարտը թողարկող ընկերությանը:


ՍԿՍԵՔ ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ
Չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին խանութներն ու վաճառողներն առաջարկում են մեծ զեղչեր:
ՕԳՏՎԵՔ ԱՅՆՊԻՍԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՎ ԱՌԱՔՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՃԱՐ
Շատ խանութներ առաջարկում են անվճար առաքում որոշակի գումարի գնումներ կատարելու դեպքում: Նման դեպքերում կարող եք նախապես պլանավորել գնումերը և գնելով նշված գումարի ապրանքներ ստանալ անվճար առաքում և հաճախ նաև լրացուցիչ զեղչեր:


ԿՈՇԻԿՆԵՐ ԵՎ ՇՈՐԵՐ
Ուշադիր եղեք շորերի և կոշիկների չափսն ընտրելիս: