Այսուհետ Shopin-ի միջոցով պատվեր կատարելիս կարող եք ընտրել ծովային փոխադրման տարբերակը Shopin-ի ձեր անձնական գրասենյակից։
Այլևս կարիք չկա կապվելու մեզ հետ՝ տեղեկացնելու համար, որպեսզի առաքումը կատարվի ծովային եղանակով։
Փոխարենը պատվեր ձևակերպելիս պարզապես նշեք ձեր Shopin գրասենյակի «Իմ առաքման հասցեն» էջի ծովային եղանակի «Հասցե 2» դաշտում նշված անհատական հասցեն (ավարտվում է S տառով)։
Հենց այս հասցեն օգտագործեք պատվեր կատարելիս, եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բեռներն առաքվեն ծովային եղանակով։
Նշենք, որ այս տարբերակը գործում է միայն Կալիֆորնիայի պահեստից առաքելու դեպքում։
Հիշեցնենք նաև, որ ծովային առաքումը տևում է 45-75 աշխատանքային օր։
Հարգանքով՝
Shopin թիմ